Սնունդը և առողջությունը
Խուրման ու առողջությունը
Խուրման էբենազգիների ընտանիքին պատկանող բույս է, որի ենթատեսակների բուսաճական հատկությունների ու պատմական անցյալի մասին գրված է հեղինակի (Ջ. Ս.) «Արքայանարինջ՝ բուժում է ոչ միայն պտուղը» ու «Աստվածային արքայանարինջ» հոդվածներում: Սակայն բույսի քիմիական կազմն ու օգտակար ազդեցության ոլորտն ունեն ավելի մանրակրկիտ նկարագրության կարիք:
Խուրմայի պտուղը պարունակում է հակաօքսիդանտ հատկություն ունեցող կեմպֆերոլ, կվերցետին ու միրիցետին ֆլավոնոլներ: Միրիցետինն (275-300մկգ /100գ չոր պտղում) ունի նաեւ ոսկրային հյուսվածքն ամրացնող ազդեցություն: Միրիցետինով հարուստ սննդակարգը նվազեցնում է ենթաստամոքսային ու շագանակաձեւ գեղձերի քաղցկեղի զարգացման հավանականությունը (չիչխան, կաղամբ, քաղցր պղպեղ, լոբի եւ այլն):
Պարունակում է գալաթթու (4,5-28,8մգ/100գ չոր պտղում), որը կանխարգելում է Պարկինսոնի ու Ալցհայմերի հիվանդությունների զարգացումը [Lui Y, Pukata T. L. et. al. Callic acid. Inhibits amyoid fibril formation. Bioorganic and Medicinal Chemistry Letters (23). 09.2013]:
Նման նյութեր է պարունակում նաեւ մանր պտուղներ տվող խուրմա կովկասյանի տերեւը: Եգիպտացի գիտնականներն ուսումնասիրել են տերեւից ստացված ջրային ու ոգեթուրմերի ազդեցությունը, որոնք ունեն հակաօքսիդանտ, հակաբորբոքային, լյարդը պաշտպանող հատկություն ու նաեւ շրջափակում են թվով 9 քաղցկեղածին բջիջների աճն օրգանիզմում (ապոպտոզ):
Խուրմայի պտուղը շատ օգտակար է հիպոտոնիայի, ուժասպառության, անոռեքսիայի դեպքում, քանի որ պարունակում է արյան ճնշումը բարձրացնող միկրոտարր` ռուբիդիում (օրգանիզմին անհրաժեշտ 1 օրվա չափաբաժնի 63%-ը, 100գ պտղամսում): Նույն քանակում պարունակում է գլյուկոզայի 1 օրվա պահանջարկի 57%-ը, որն ապահովում է բջիջների արագ բազմացմանն ու աճին նպաստող էներգիայով: Պտուղը պարունակում է նաեւ պանտոտենաթթու (7.6 մգ, պահանջարկը` 5-15 մգ), որի դերն օրգանիզմում արժեւորվում է մի քանի պատճառներով:
Ա. Կարգավորում է նյարդային համակարգի, մակերիկամների, վահանագեղձի գործունեությունը:
Բ. Պանտոտենաթթվի սակավության ժամանակ ստեղծվում են նախապայմաններ` ճարպակալման, կնճիռների քանակի ավելացման, ծերացման գործընթացքի արագացման համար:
Գ. Հատկապես անհրաժեշտ է հղիության շրջանում (օրը 15մգ):
Դ. Պանտոտենաթթուն անհրաժեշտ է կոէնզիմ A խմորիչի գոյացման համար, առանց որի անհնարին է ճարպաթթուների ու ֆոսֆոլիպիդների արտադրությունը: Կոէնզիմ A-ն ապահովում է օրգանիզմի բոլոր (մոտ 70 տրիլիոն) բջիջները «մաքուր» էներգիայով` ի տարբերություն գլյուկոզայի, որի տրոհման հետեւանքով առաջանում են ջուր, ածխաթթու գազ ու անջատվում է էներգիա: A- խմորիչը բնության հրաշք է, որն առանցքային դեր է կատարում «կյանքի կենսաքիմիայում»:
Պատկերացրեք. հոգնածության, սրտի աշխատանքի կամ շնչառության անբավարարության դեպքում խուրմայի 1-2 պտուղն արագորեն կկարգավորեն այդ խնդիրները: A-խմորիչն իջեցնում է խոլեսթերինի մակարդակը, պաստում է ճարպերի «այմրանը», իսկ անջատված էներգիան սնում է մկանները: Մագնեզիումը (56 մգ կամ օրվա պահանջարկի 14%-ը 100 գ հումքի մեջ) A խմորիչի լավագույն դաշնակիցն է (տե՛ս, Ջ. Ս., «Մակրոտարրերն արեւածաղկում», Med. practic):
Հետեւություն: Պանտոտենաթթվի առկայության շնորհիվ խուրման նպաստում է մարդու աշխատունակության բարձրացմանը, հանգսացնում է նյարդերը, ունի նիհարեցնող ազդեցություն: Մագնեզիումը կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում:
Խուրման հարուստ է յոդով (50-60 մկգ կամ օրվա պահանջարկի 40%-ը), որն անհրաժեշտ է մտավոր զարգացման, վահանագեղձի ու հիպոֆիզի կանոնավոր աշխատանքի համար, պաշտպանում է ճառագայթումից: Յոդն անհրաժեշտ է հղիներին ու կերակրող մայրերին (խորհրդակցեք բժշկի հետ): Պարունակում է զգալի քանակությամբ կոբալտ (3.64 մկգ կամ 36.4%), որը նպաստում է երկաթի յուրացմանն ու հեմոգլոբինի գոյացմանը: Կոբալտն ի զորու է սահմանափակել թթվածնի հոսքը դեպի քաղցկեղածին բջիջները:
Խուրմայի պտղամսում բարենպաստ է կալիումի ու նատրիումի իոնների հարաբերությունը՝ K:NA=14, որի շնորհիվ կանխարգելվում է այտուցների առաջացումն ու նվազում է երիկամների ծանրաբեռնվածությունը: Հարուստ է կարոտինային նյութերով. բետա-կարոտին՝ 24%, ալֆա-կարոտին՝ 5.3%, բետա-կրիպտոքսանտին՝ 28.9%, լյութեին+զեաքսանտին՝ 13.9%, լիկոպին՝ 3.2% (տե՛ս, Ջ. Ս., «Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար», MP): Քիչ են պուրինները՝ 1.7%, պարունակում է պեկտին՝ 17%, որը լավացնում է մարսողությունն ու հեռացնում է վնասակար նյութերը, բջջանք՝ 10.4%, բուսական ստերոլներ՝ 7.9%, որոնք նվազեցնում են խոլեսթերինը:
Խուրմայի պտուղը պարունակում է գլյուկոզայի յուրացմանը նպաստող քրոմ՝ 15.8%, վանադիում՝ 16.3%, լիթիում՝ 28.1% (կամ 28.1 մկգ), մանգանեղ 17.8%: Հետաքրքիր է միկրոտարր լիթիումի դերը, որը կիրառվում է հոգեկան հիվանդությունների պարագայում: Սակայն լիթիումը արգելափակում է թիրոքսինի գոյացումը, առաջացնում է առիթմիա, հիպերտոնիա, կարող է վնասել երիկամները: Մեկ օրվա անհրաժեշտ չափաբաժինը մոտ 100 մկգ է, սննդամթերքում պարունակվող լիթիումը գրեթե լիովին յուրացվում է օրգանիզմում: Հղիության շրջանում խստիվ հակացուցված է լիթիում պարունակող դեղորայքի (հակադեպրեսանտ) օգտագործումը:
Սակայն խուրման լիթիումի պարունակության շնորհիվ կարող է օգտակար լինել կանանց դաշտանադադարի շրջանում:
Խուրման պարունակում է նաեւ կալիում՝ 11%, ծծումբ՝ 6.9%, ֆոսֆոր՝ 5.3%, երկաթ՝ 16.8%, մոլիբդեն՝ 15%, պղինձ՝ 11.3%, վիտամին C՝ մինչեւ 52.5%, բիոտին՝ 15%, ջուր՝ 81.5%, մոխիր՝ 0.6 գ, սպիտակուց՝ 0.5 գ, ճարպեր՝ 0.2-0.5 գ, սախարոզա՝ 1.54 գ, ածխաջրեր՝ 16.9 գ, չի պարունակում օսլա: 100գ պտղամսի էներգետիկ արժեքը 67 կկալ է, պարզ ու բարդ շաքարների պարունակությունը` 15.3 գ:
Դեղատոմսեր
Միզամուղ, լեղաքարային հիվանդություն. 4 հատ միջին չափի խուրմայի պտուղը կտրատեք, առանց կորիզները հեռացնելու եփեք 300 մլ ջրի մեջ` մինչեւ եռման ջերմաստիճանի հասնելը, 15 րոպե թրմեք: Խմեք 150-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց առաջ, եւ կերեք 2-ական եփած պտուղ: Հեռացնում է նատրիումի աղերը, մաքրում է երիկամները:
Բալասան սրտի համար. դդմի պտղամիսը եփեք, տրորեք, խառնեք խուրմայի թարմ հյութ (1:1): Կերեք 1-2 ճ.գ.՝ օրը 3 անգամ:
Սակավարյունություն. խմեք 50-ական մլ խուրմայի թարմ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Քրոնիկ լուծ. կտրատեք 6 միջին պտուղ, 20 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք: Խմեք չափաբաժինն ամբողջովին, կրկնեք 4 ժամից:
Ալերգիա. կես կգ խուրման՝ առանց կեղեւի ու սերմի, տրորեք, 7 օր թրմեք 2 լ ջրում, քամեք, թուրմը, զտեք ու թրմեք եւս 3 օր` արեւի տակ: Պահեք սառնարանում: Դրեք թրջոց, լվացեք մաշկը:
Թութք. խուրմայի 20 գ չիրը թրմեք ջրի մեջ: Չիրը կերեք, իսկ թուրմը խմեք: Կատարեք օրը 1-2 անգամ:
Էնուրեզ. չորս խուրմայի պտղակոթունները մանրացրեք, 15 րոպե եփեք 300 մլ ջրում, փակ կափարիչով տարայում, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ:
Ուժերը վերականգնող. խուրմայի տերեւը չորացրեք, 1 թ.գ. 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար ու սակավարյունության դեպքում: Հիպերտոնիա. չոր տերեւի փոշին խմեք 2-ական գրամ ՝ օրը 2 անգամ, 100մլ գոլ ջրի հետ: Կամ՝ լավ հասունացած պտղից հեռացրեք կեղեւն ու կորիզները, հարեք ու խառնեք կաթի հետ (1:2): Խմեք 200-ական մլ՝ օրը 3 անգամ, կատարեք օրը մեջ:
Զգուշացում: Խորհուրդ չի տրվում ստամոքսի վիրահատության ենթարկվածներին, շաքարային դիաբետի դեպքում: Ալերգեն է, հակացուցված է մինչեւ 4 ամսական երեխա կերակրող մայրերին: Ուտելուց հետո պարտադիր ողողեք բերանը: Կարեւոր է իմանալ, որ, ի տարբերություն այլ պտուղ-բանջարեղենի, խուրման ցանկալի է ուտել առանց պտղակեղեւի: Հակացուցված է մինչեւ 3 տարեկան երեխաներին, իսկ մինչեւ 10 տարեկան երեխաները պետք է ուտեն փոքր չափաքանակներով:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն